Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ

Կոչումով բժիշկների մի քանի սերունդ, որոնք իրենց նպաստն են բերել հայաստանյան առողջապահական համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Աղաջանյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Մակիչ Մանվելի և Նատալյա Մանվելի Աղաջանյաններից, որոնց երեխաները ևս ընտրել էին բժշկի մասնագիտությունը: Բժշկական տոհմիկ ազգանունն այնուհետև փոխանցվեց Մակիչ և ՆատալյաԱղաջանյանների եղբորորդուն՝ Գերասիմ Իվանի Աղաջանյանին, որը հետագայում պետք է դառնար նշանավոր գիտնական ու բժիշկ՝ «Աղաջանյան» ազգանունը հանրահռչակելով բժշկական մեծ աշխարհում՝ թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս:

 

«Պապիկս չորս զավակ է ունեցել, որոնցից երեքը բժիշկներ են: Հայրս` Գերասիմ ԱղաջանյանըՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ, երկրորդ զավակն էր: Մեր ընտանիքում առաջին բժշկուհին հորաքույրս էր՝ Թամարա Աղաջանյանը: Նա թերապևտ էր, իսկ մյուս հորաքույրս` Գալինա Աղաջանյանը, բժիշկ-ատամնաբույժ էր: Ես հպարտ եմ հայրիկիս անցած ճանապարհով»,-բժշկական իրենց դինաստիայի պատմությունը ներկայացնում է Իվան Աղաջանյանը:


Գերասիմ Աղաջանյանը ծնվել է 1911թ. օգոստոսի 2-ին Ադրբեջանի Ելիզավետապոլ քաղաքում: 1933-ին Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է Բասարգեչարի/Վարդենիս/ և Երևանի 2-րդ կլինիկական հիվանդանոցներում: Մի քանի տարի անց նրան ուղարկել են Կիև, որտեղ Գերասիմ Աղաջանյանը ակադեմիկոս Վ.Խ. Վասիլենկոյի ղեկավարությամբ զբաղվում է սրտաբանությամբ:

 

1938-ին նա տեղափոխվել է Արզնի առողջարան՝ ղեկավարելու սրտաբանության բաժանմունքը: Միևնույն ժամանակ նա հաջողությամբ ծավալել է իր գիտական գործունեությունը, որն ընդհատվում է պատերազմով: Մեծ հայրենականի սկզբից մինչև նրա հաղթական ավարտը, աշխատելով նախ որպես բաժանմունքի, իսկ հետո՝ դաշտային շարժական հոսպիտալի պետի պաշտոնում, Գերասիմ Աղաջանյանը անցել է մարտական ուղի՝ Կովկասից մինչև Չեխոսլովակիա: Խորհրդային բանակի շարքերից զորացրվելուց հետո նա նշանակվել է Արզնի առողջարանի գլխավոր բժիշկ, այնուհետև՝ ՀՍՍՀ առողջապահության նախարարության առողջարանների վարչության պետ, իսկ 1949 թվականին՝ ՀՍՍՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ1950 թվականին Գ. Աղաջանյանը նշանակվել է Ջերմուկ առողջարանի տնօրեն: Նա 1954-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, անցել աշխատանքի Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում: 1960 թվականին Գ. Աղաջանյանը նշանակվում է կուրորտոլոգիայի և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, որը ղեկավարել է 19 տարի շարունակ:

 

1965-ին Գերասիմ Աղաջանյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Երկու տարի անց նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Գ. Աղաջանյանի գրչին են պատկանում 100-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ 4 մենագրություն, 10 բրոշյուր՝ նվիրված ներքին հիվանդությունների բուժման և կուրորտոլոգիայի հարցերին:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱղաջանյաններԳերասիմ Աղաջանյանի աշխատանքային և գիտական ուղին զուգակցված էր հասարակական գործունեությամբ: Երկար տարիներ նա առողջապահության նախարարության գլխավոր թերապևտն էր, կուրորտոլոգը, կուրորտոլոգների և ֆիզիոթերապևտների համամիութենական վարչության անդամ, «Կուրորտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և բուժական ֆիզկուլտուրայի հարցեր» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:

 

Բարձր են գնահատվել Գ. Աղաջանյանի ծառայությունները, նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով և Հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահության պատվոգրերով: Գերասիմ Աղաջանյանը կյանքից հեռացել է 1980-ին:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱղաջանյաններԱղաջանյանների երկրորդ սերնդի ներկայացուցիչներից է նաև Գերասիմ Աղաջանյանի քույրը՝ Թամարա Աղաջանյանը, որի երկու դուստրերը, ինչպես նաև երկու թոռնիկները ևս ընտրել են բժշկի մասնագիտական ուղին:

 

Աղաջանյանների բժշկական գերդաստանի երրորդ սերունդը ներկայացնում են Գերասիմ Աղաջանյանի զավակները: Որդին՝ Իվան Աղաջանյանը, բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Նա ծնվել է 1939թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1978-ից ԱԱԻ ուրոլոգիայի ամբիոնի, 1990-ից, միաժամանակ՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիական բաժանմունքի վարիչն է:

 

«Ես ցանկանում էի բուսաբան դառնալ, սակայն ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Իմ ցանկությունն էր նաև ընտրել զինվորական ուղին, բայց հանագամանքների բերումով ես շարունակեցի կոչումով բժիշկների տոհմիկ ավանդույթը»,-ասում է Իվան Աղաջանյանը:

 

Երդմանը հավատարիմ բժիշկ-գիտնականին առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր շփվում ու ճանաչում են Իվան Աղաջանյանին, նրան կոչում են «ուրոլոգայի մաեստրոն»: Եվ դա պատահական չէ, քանի որ նա բժշկական գործունեության առաջին իսկ օրվանից զբաղվում է բժշկական այդ ճյուղի զարգացմամբ՝ գրանցելով փայլուն արդյունքներ:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱղաջանյաններԵրևանի պետական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո Իվան Աղաջանյանը աշխատանքի է անցնում Վանաձորում/Կիրովական/՝ որպես շտապօգնության բժիշկ: Երկու տարի անց Ի. Աղաջանյանը Լեինինգրադի բժշկական ինստիտուտի ուռոլոգիական կլինիկայում, որը ղեկավարում էր պրոֆեսոր Աշոտ Գասպարյանը, ընդունվում է ասպիրանտուրա: 1967-ին Իվան Աղաջանյանը պաշտպանում է թեկնածուական ատաենախոսությունը և վերադառնում Հայաստան՝ աշխատանքի անցնելով Բժիշկների կատարելագործման ինստիտուտի ուրոլոգիայի կլինկայում: 1978 թ. այստեղ հիմնվում է ուրոլոգիայի ամբիոնը, որը ճանաչում ուներ ամբողջ Խորհրդային միությունում: Հետագայում ևս շարունակվում են Ի. Աղաջանյանի գիտական նվաճումները: 1983-ին նա պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը՝ նվիրված Ջերմուկի բուժական ազդեցությանը, ինչից հետո Խորհրդային միության բարձրագույն որակավորման խորհուրդը բժշկական գիտությունների դոկտորին շնորհում է պրոֆեսորի գիտական աստիճան: Իվան Աղաջանյանը 1992-ին Երևանում առաջինն է ստեղծել ուրոլոգիայի համալսարանային կլինիկան և ներդրել ուրոլոգիայի գծով եռամյա ռեզիդենտուրան:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱղաջանյաններԻվան Աղաջանյանը Հայաստանում առաջինն է ուրոլոգներից (1987) կատարել երիկամի փոխպատվաստում, ներդրել միգուկաերիկամադիտումը, հեռակառավարվող քարջարդումը, միզուկափոխակրիչ մասնահատումը, մաշկային ուղիով երիկամի վիրահատման և այլ եղանակներ: 1981-99 թվականներին Առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգն էր, 1988-ից 2013թ. Իվան Աղաջանյանը Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահն էր:Նա վիրաբուժական ակադեմիաների միջագգային ֆեդերացիայի, եվրոպական, ամերիկյան, վրացական ուրոլոգիական ընկերակցությունների անդամ է: 2014-ի սեպտեմբերի 26-ից 27-ը «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում հանդիսավորությամբ նշվեց պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75-րդ հոբելյանը: Նրան շնորհվեց «Ուրոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը` Հայաստանում ուրոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդի համար:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ«Ամենամեծ նվաճումներից մեկը համալսարանական կլինիկայի ստեղծումն էր: Այդ բժշկական կառույցում աշխատում են ուսուցիչներն ու նրանց աշակերտները՝ տեսական գիտելիքները համադրելով գործնական հմտությունների զարգացման հետ: Այդտեղ չեն կարող լինել մարդիկ, որոնք անտարբեր են գիտական հետազոտությունների և դասավանդման հանդեպ: Իմ ղեկավարած կլինիկան ստացել է ակադեմիական կոչում: Բժշկական բուհերը, կարծում եմ, պետք է առաջնորդվեն ուսումնամեթոդական այդ սկզբունքով, ինչը կնպաստի բժշկական հաստատությունների առաջընթացին»,-նշում է անվանի բժիշկը:

 

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Իվան Աղաջանյանին խնդրեց ստանձնել նաև ՀՀ առողջապահության գլխավոր ուրոլոգի՝ իր պարտավորությունները: Իվան Աղաջանյանը վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում, Վրաստանում: Նա 250 գիտական հոդվածի, 2 մենագրության հեղինակ է, 3 հայտնագործության՝ համահեղինակ: Նշանավոր գիտնականը Եվրոպական ասոցիացիայի, Պրոֆեսիոնալների միության, 8 տարբեր ակադեմիաների անդամ է, Հայաստանի բժշկական և վիրաբուժական ակադեմիայի իսկական անդամ: Անվանի բժիշկը պարգևատրվել է «Արցախի երախտագիտության, ՀՀ ԱԺ պատվո մեդալներով, նրան շնորհվել է «Վաստակավոր բժշկի» կոչում:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱղաջանյաններԲժշկական տոհմի երրորդ ճյուղը ներկայացնում է նաև Գերասիմ Աղաջանյանի դուստրը՝ Մարինա Աղաջանյանը: Նա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Մարինա Աղաջանյանը սրտաբան է, զբաղվում է մարզական բժշկությամբ:

 

«Դպրոցական տարիքում դեռևս չէի որոշել, որ բժիշկ եմ դառնալու, թեև շատ էի սիրում կենսաբանություն առարկան: Բայց քանի որ մեծացել եմ բժիշկների ընտանքիում և բժշկական միջավայրում, ես որոշեցի բժիշկ դառնալ: Աշխատել եմ սրտաբանության ինստիտուտում՝ միաժամանակ զբաղվելով գիտությամբ: Հայրս արդեն հիվանդ էր, երբ գրում էի թեկնածուական ատենախոսություն, տանում էի հիվանդանոց, գլուխ առ գլուխ նա կարդում էր և հավանություն տալիս: 1981-ին պաշտպանեցի թեկնածուական թեզը, որը նվիրված էր միտրալ փականի արատների ֆունկցիոնալ ախտորոշմանը: Այնուհետև որոշեցի զբաղվել մարզական բժշկությամբ»,-նշում է Մարինա Աղաջանյանը: Նա 2002-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ մարզիկների սրտի կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկությունների մասին թեմայով` դառնալով առաջին բժշկագիտության դոկտորը սպորտային բժշկության և սպորտային սրտաբանության ոլորտում:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱղաջանյաններԱնվանի գիտնականը Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) Ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի պրոֆեսոր է, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող: Նա դասավանդում է սպորտային բժշկություն առարկան ՖԿՀՊԻ-ում և Հայկական Բժշկական ինստիտուտում:

 

Մ.Աղաջանյանը ընդգծում է հատկապես հայրիկի՝ Գերասիմ Աղաջանյանի և եղբոր՝ Իվան Աղաջանյանի վաստակն ու ներդրումը Հայաստանի առողջապահության տարբեր ճյուղերի զարգացման գործում: 

 

«Դեռևս փոքր տարիքում եղբայրս՝ Իվանը, խնդրել էր մայրիկիս, որ իր համար բժշկական խալաթ կարի: Նա շատ շնորհալի էր, ձեռքի շնորհք ուներ, ինչը շատ կարևոր է վիրաբույժի համար: Ցանկանում եմ նշել, որ նա մշտապես սիրել է իր մասնագիությունը, ինչը ցանկացած մարդու համար կարևոր հանգամանք է: Ինչպես ասում են՝ եղբայրս Աստծո կողմից տրված վիրաբույժ է: Վիրահատությունների ժամանակ Իվան Աղաջանյանը ավանդական վիրաբուժական մեթոդները համադրել է նորարական բժշկական տեխնոլոգիաների հետ»,-հիշում է Մարինա Աղաջանյանը: 

 

Իվան Աղաջանյանն ունի երկու որդի՝ Գերասիմը և Մանվելը, որոնցից միայն Մանվելը որոշեց շարունակել ընտանիքի բժշկական գիծը՝ ներկայացնելով Աղաջանյանների չորրորդ սերունդը: «Տղաս շատ սրտացավ բժիշկ է, կարող եմ ասել, որ նա հոգեբան է, քանի որ հիվանդների հետ հոգեբանական մեծ աշխատանք է տանում, ինչը շատ կարևոր է»,-նշում է հայրը՝ Իվան Աղաջանյանը:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱղաջանյաններԲժշկի մասնագիտությունն են ընտրել նաև Գերասիմ Աղաջանյանի քրոջ և եղբոր դստրերը և թոռները: Մեծ քրոջ դուստրը՝ Կարինե Սարգսյանը, ճանաչված գաստրոէնտերոլոգ էր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Գ. Աղաջանյանի եղբոր դուստրը՝ Սիրանուշ Աղաջանյանը, նույնպես բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր համաճարակաբանության ասպարեզում:

 

Առողջապահության ոլորտի անունների շարքը շարունակում են նաև Գերասիմ Աղաջանյանի մայրական կողմի բարեկամները: Նրա մորեղբայրը՝ Ռաֆայել Լևոնի Մանվելյանը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, որի զավակները և թոռները ևս շարունակում են ծնողների բժշկական մասնագիտական ճյուղը:

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ